Կձայնադրենք տեսանյութը կամ գովազդային հոլովակը։
Ռադիոյի համար ձայնային հոլովակի ձայնագրում։
Կօգնենք կազմել տեքստ և կձայնագրենք պրոֆեսիոնալ ձայնով։
Կկատարենք տեքստի որակյալ թարգմանություն և կձայնագրենք։
Կգրենք երգ Ձեր ընկերության մասին։
Կկազմենք հետաքրքիր տեքստ՝ Ձեր գովազդային հոլովակի համար։
Մեր բազայում երեխա, կին և տղամարդ խոսնակների լավագույն ձայներն են։ Համակարգը հնարավորություն է տալիս ֆիլտրել խոսնակներին և յուրաքանչյուր նախագծի համար գտնել ցանկացած տեսակի ձայն։ Ներկայացված գները 30 վայրկյանի համար են։ Կախված սիմվոլների քանակից արժեքը կարող է փոխվել։ Յուրաքանչյուր տեքստ ընթերցվում է 2-3 դուբլ։ Ձայնագրման ժանկետները՝ սկսած 1 ժամից։
3 տարվա ընթացքում հնչունավորել ենք հազարավոր նախագծեր։ Մեր կայքի միջոցով Դուք կարող եք առանց աձանձնակի ժամանակ ծախսելու ընտրել և պատվիրել ձայնագրում, ձայնադրում և աուդիոմոնտաժում։ Մի քանի ժամից մինչև 1 օրվա ընթացքում մենք պատրաստի՝ մոնտաժված ձայնը կամ հոլովակը կուղարկենք Ձեր էլեկտրոնային փոստին։ Մեր ձայնագրման ստուդիան համալրված է ժամանակակից սարքավորումներով։ Որակավորում ունեցող մասնագտների և տեխնոլոգիական հնարավորությունների շնորհիվ Ձեր պատվիրած ձայնը կհնչի բարձր որակով։
Յուրաքանչյուր խոսնակի դիմաց նշված է ձայնի ընթերցման նվազագույն արժեքը, որը ենթադրում է խոսնակի հոնորարը և ձայնագրման ստուդիայի արժեքը։ Այդ արժեքը մինչև 50 բառից բաղկացած մեկ տեքստի դիմաց է։ Ավելի երկար տեքստերի դիմաց արժեքը քննարկվում է պատվերը ստանալու հետո։
Ցանկից ընտրեք համապատասխան խոսնակին, սեղմեք ՊԱՏՎԻՐԵԼ կոճակը։ Լրացրեք պարտադիր դաշտերը, շարադրեք ընթերցման ենթակա տեքստը և համապատասխան դաշտում գրեք ձայնի տեմպի, տրամադրության, շեշտադրման վերաբերյալ մեկնաբանություններ։ Պատվերն ուղարկելուց հետո մեր մասնագտները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ պատվերի մանրամսները քննարկելու համար։
Պատվերը պատվիրատուին ուղարկվում է էլեկտրոնային փոստով, որում տեքստը ընթերցված է լինում մի քանի դուբլով, իրարից որոշակի տարբերվող տոնայնությամբ, տեմպով և շեշտադրութմներով։ Միայն «Խոսնակի ձայն» պատվերի դեպքում ուղարկվում է առանց երաժշտական համադրության և մաքրման, մշակման ենթարկված ձայն։
Պատրաստի աուդիոհոլովակ պատվիրելու համար ցանկից պետք է ընտրել «ՊԱՏՐԱՍՏԻ ԱՈՒԴԻՈՀՈԼՈՎԱԿ» տարբերակը։ Ձայնագրության ժամանակ խոսնակը ընթերցում է մի քանի դուբլ, տեքստը կամ տեքստի որոշ հատվածներ կարող են վերընթերցվել մի քանի անգամ։ Բացի այդ անմշակ ձայնում կարող են լսվել այսպես կոչված շնչեր, թերթվող թղթի ձայներ և այլն, որոնք հետագայում մոնտաժով հեռացվում և մաքրվում են։ Ձայնագրման բազային արժեքի մեջ մոնտաժային աշխատանքների արժեքը ներառված չէ, այն լրացուցիչ ծառայություն է։ Մենք մատուցում ենք նաև աուդիոմոնտաժման ծառայություններ։ Մինչև 300 բառ ունեցող փայնի աուդիո մոնտաժը արժի 4800 դրամ ներառյալ ԱԱՀ։ Մեր մատուցած ծառայությունների համար տալիս ենք 100 % երաշխիք։ Եթե մեր մատուցած ծառայությունները հաճախորդը չի ընդունում, մենք ամբողջությամբ վերադարձնում ենք ստացված կանխավճարը։ Նախքան ձայնագրությունը իրականացվում է տեքստի փորձնական ընթերցում, պատվիրատուի հաստատումից հետո կատարվում է վերջնական ձայնագրումը։Պատրաստի աուդիոհոլովակը հանձնվում է խոսնակի ձայնի մոնտաժված, մաքրված, անհրաժեշտության դեպքում ձայնային էֆեկտներով մշակված, երաժշտությամբ (ըստ պատվերի նաև ընկերության կորպորատիվ երաշտությայամբ կամ հիմնով) միքսված ֆայլով։
Իրականացնում ենք տեսահոլովակների ձայնային ադապտացում, հնչունավորում՝ ձայնագրում, մոնտաժում, ձայնադրում, երաժշտական ձևավորում։
Իրականացնում ենք ձայնագրում, ձայնի մշակում, համապատասխանեցում հեռախոսային հնչողականությանը։ Անհրաժեշտության դեպքում երաշտական ձևավորում։
Իրականացնում ենք հնչունային և տեսահալովակների սցենարի մշակում։ Հնչունային և տեսահալովակների համար գրում ենք սցենարական տեքստերի՝ առաջարկվում է 3 տարբերակ։
Հեղինակում ենք կորպորատիվ հիմների կամ երգերի երաշտություն, գրում ենք տեքստեր։ Պատվերն իրականացվում է պրոֆեսիոնալ երաժիշտների մասնակցությամբ։
Առաջին անգամ համագործակցելիս պատվիրատուն պետք է կատարի 100% կանխավճար։ Վճարման կարգը պատվիրատուն ստանում է էլ հասցեով։